Բողոքի բազմահազարանոց ցույց՝ Մոսկվայում (ուղիղ)

Մոսկվայում ավելի քան 10-ը հազար մարդ՝ այդ թվում ընդդիմադիր անվանի քաղաքական գործիչներ, մասնակցում են բողոքի ցույցի, պահանջելով մոսկովյան դումայի ազատ և դեմոկրատական ընտրություններ:

Ցուցարարներին վրդովվեցրել է ընդդիմադիր թեկնածուներին սեպտեմբերի՝ 8-ին նախատեսված Մոսկվայի դումայի ընտրություններում տարբեր շինծու պատրվակներով չգրանցելու իշխանության գործելակերպը:

Ցույցին մասնակցում են մոսկովյան դումա առաջադրված, սակայն ընտրական կառույցների կողմից չգրանցված Իլյա Յաշինը, Լյուբով Սոբոլը և Դմիտրի Գուդկովը:Реклама 22

Հուլիսի 14-ին ընդդիմադիրները Մոսկվայի ընտրական հանձնաժողովի շենքի մոտ բողոքի նստացույց են նախաձեռնել, սակայն ոստիկաններն անմիջապես միջամտել են, ցրել են ցույցը և ավելի քան 25 ընդդիմադիրների փոխադրել են ոստիկանության բաժանմունք:

Մոսկվայի ընտրական հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովը հրաժարվել է հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Իշխանությունները պնդում են, իբր, թեկնածուների դիմումներում սխալ տվյալներ են եղել: