Մեծ Բրիտանիայում կալանավորները լավ պահվածքի համար կարող են իրենց բանտախցերի բանալին ստանալ

Բրիտանական իշխանությունները որոշել են խրախուսել բանտարկյալներին լավ պահվածքի համար, գրում է The Guadian-ը՝ թագավորության արդարադատության նախարարության փաստաթղթին հղումով:

Մասնավորապես՝ բանտերի տնօրինությունը կարող է դատապարտյալներին տալ իրենց բանտախցերի բանալին, որպեսզի նրանք ավելի շատ ժամանակ կարողանան անցկացնել բանտախցից դուրս:

Լավ պահվածքի համար նրանք կարող են նաև առավել երկար տեսակցությունների հույս ունենալ, անձամբ պատրաստել իրենց սնունդը, նաև հնարավորություն կստանան հաճախ այցելելու մարզասրահ, ինչպես նաև ընտրելու լոգանք ընդունելու ժամերը:

Ըստ երկրի արդարադատության նախարարի՝ այս նախաձեռնությունը հանցագործներին հանցավոր կյանքից հեռու պահելու միջոց է: