Մայքլ Ջեքսոնի երկրպագուները դատի են տվել փոփ արքայի՝ սեռական բռնության ենթադրյալ զոհերին՝ հուսալով վերականգնել նրա համբավը

Մայքլ Ջեքսոնի մեծ երկրպագու Միրիամ Ուոլթերը բարկացել և իրեն վատ է զգացել, երբ առաջին անգամ տեսել է HBO հեռուստաալիքով ցուցադրված Leaving Neverland («Հեռանալով Նևերլենդից») վավերագրական ֆիլմը, որում երկու վկաներ պատմում են իրենց նկատմամբ փոփ արքայի սեռական ոտնձգությունների մասին:

Ինչպես հաղորդում է CNN-ը, 62-ամյա ֆրանսուհին, ով նախկին բուժաշխատող է, խոսելով Ջեքսոնին վերագրվող հավանական մանկապղծության մասին, նշել է, որ դա անհնար է, թեև անձամբ երբեք չի հանդիպել նրան: «Դա իրարանցում ստեղծելու համար էր: Դա գումար աշխատելու համար», – ասել է ֆրանսուհին:

Այժմ նա մեկն է երկրպագուների մի քանի խմբերի անդամներից, որոնք դատական հայց են ներկայացրել Ջեքսոնի ենթադրյալ զոհերի դեմ, որոնք հանդես են եկել ֆիլմում՝ Ուեյդ Ռոբսոնի և Ջեյմս Սեյֆչաքի:

Երկրպագուները հույս ունեն մաքրել իրենց սիրելի երաժիշտի անունն ու վերականգնել վարկաբեկվող համբավը: