Չեռնոբիլում ռադիոակտիվ բեռնատար են հայտնաբերել

Չեռնոբիլի մեկուսացման գոտում հին բեռնատար են հայտնաբերել, որը բարձր մակարդակով ճառագայթում է արձակում: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Չեռնոբիլյան ռադիացիոն-էկոլոգիական արգելոցի ֆեյսբուքյան էջում:

Ենթադրվում է, որ տրանսպորտային միջոցն այնտեղ է գտնվել Չեռնոբիլի ատոմակայանի՝ 1986-ին տեղի ունեցած վթարից ի վեր:

Ճառագայթման հստակ մակարդակը, որն արձանագրվել է բեռնատարի մոտակայքում, արգելոցի ղեկավարությունը չի նշում: