ԱՄՆ-ում մինչև 2025 թվականը մեկ այլ պատ է կառուցվելու՝ Նյու Յորքը պաշտպանելու համար

Նյու Յորքի Սթեյթն Այլենդ շրջանը 2025 թվականին պաշտպանված կլինի ջրամբարտակի երկայնքով վեր բարձրացող պատով, որի երկարությունը կկազմի 8.5 կմ ափի երկայնքով:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, ինժեներական այս միջամտությունը կատարվում է կլիմայական աղետներից ահագնացող սպառնալիքից քաղաքը պաշտպանելու համար: Կանխատեսվող կլիմակայական փոփոխությունները ստիպում են դրանց դեմ պայքարող նոր կայուն համակարգեր ստեղծել ողջ աշխարհում:

Առաջին ծովապատնեշները կառուցվել են դարեր առաջ, սակայն դրանց անհրաժեշտությունն արդիական է այսօր՝ պաշտպանելու համար վտանգավոր ափամերձ շրջաններում բնակվող մարդկանց:  

Իշխանությունների գնահատումներով՝ ափամերձ շրջանների բնակիչների պաշտպանությունն առաջիկա 20 տարում կարող է 400 մլրդ դոլար արժենալ