Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի (լուսանկարներ)

Նեպալում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 65-ի, ևս 38 մարդ տուժել է, հայտնում է CNN հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվել էր 50 զոհի և 25 տուժածի մասին:

Բացի այդ, շարունակվում են 30 մարդկանց որոնողական աշխատանքները, որոնք անհետ կորած են համարվում:

Փրկարարները տուժած տարածքներից ավելի քան 1146 բնակչի են տարհանել: Ընդհանուր առմամբ տարերքը վնասել է երկրի շրջաններից 22-ը, որոշ տեղերում առկա են էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ: Սպասվում է, որ հորդառատ անձրևները կշարունակվեն ևս երկու օր:

Ավելի վաղ Նեպալի ներքին գործերի նախարարությունը կոչ էր արել գետերի մոտ գտնվող բնակավայրերում ապրող մարդկանց տեղափոխվել անվտանգ գոտիներ: