«Տուսկի՝ Բաքվի հայտարարությունը Բաքվում տարածքային ամբողջականության մասին չպետք է գերագնահատել»․ փորձագետ

«Դոնալդ Տուսկի՝ տարածաշրջանում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարություններում  որևէ նորություն չկար»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Դոնալդ Տուսկը Հայաստանում և Ադրբեջանում միմյանցից տարբերվող շեշտադրումներով հանդես եկավ։

Հստակեցնենք, որ Տուսկը Բաքվում նշել էր, որ ԵՄ-ն սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությունն, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։  Իսկ հաջորդ օրը Երևանում Դոնալդ Տուսկը նշեց, որ ԵՄ-ն շարունակում է լիարժեք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա հիմնված։ Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ն քաջալերված է  այս տարվա զարգացումների դինամիկայով և  պատրաստ է աջակցել ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործին՝ կենտրոնանալով մարդասիրական խնդիրների վրա։ Տուսկը նաև ընդգծեց, որ ԵՄ-ն  նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումն է կիսում  վերջին զոհերի վերաբերյալ։ «Երկու կողմերն էլ պետք է միջոցներ ձեռնարկեն   վերականգնելու նպաստավոր միջավայր խաղաղության հասնելու համար։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի։  Այստեղ քաղաքական հանգուցալուծում  է պետք, որը կհամապատասխանի  միջազգային իրավունքի սկզբունքներին։ ԵՄ-ն սատարում է խաղաղության գործողություններին և պատրաստ է աջակցել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոնկրետ քայլերին»,- ասաց Տուսկը Երևանում։ Ղարաբաղյան հակամարտության նրա անդրադարձի այս հատվածը նույնն էր նաև Բաքվում։

Ուվե Հալբախը նախ հստակեցրեց, որ Դոնալդ Տուսկը ԵՀ հեռացող նախագահն է, ԵՄ-ն չունի որևէ դերակատարում բանակցային գործընթացում, լիովին սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին և ի դեմս Ֆրանսիայի՝ ներկայացված է Մինսկի խմբում։ Չնայած, Հալբախի խոսքով, պարզ է նաև, որ այս հայտարարությունները լրջորեն դիտարկվում են հակամարտող երկրներում, մի քանիսի վրա քաղաքականություն է ձևավորվում, և այլն։ Ըստ նրա՝ շատ մեծ ու փոքր մասշտաբի պաշտոնյաներ են անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, և միջազգային սկզբունքներին անդրադարձել են այնպես, ինչպես այդ պահին են հարկ համարել։

«Այս դեպքում խոսքը տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի  սկզբունքների մասին է։ Շատ պաշտոնյաներ Հայաստանում և Ադրբեջանում օգտագործելով այս սկզբունքների շուրջ առկա անորոշ իրավիճակը՝ ժեստեր են իրականացնում՝ կողմերից մեկին կամ մյուսին ուղղված։ Շատերը դա գուցե որակեն երկակի չափանիշեր, ոմանք՝ դիվանագիտություն։ Ես կասեի՝ դիվանագիտություն, քանի որ, ի վերջո, Տուսկը նշել է նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին, պարզապես Հայաստանում առանձին շեշտադրությամբ չի հանդես եկել մյուս սկզբունքի օգտին։ Կարծում եմ՝ չպետք է գերագնահատել այս փոքր տարբերությունը։ Ընդհանուր առմամբ Տուսկն իր հայտարարություններում հանդես է եկել թե ի օգուտ Հայաստանի, թե Ադրբեջանի։ Ի օգուտ Հայաստանի՝ կարելի է որակել նրա գնահատականները բանակցային միջավայրի բարելավման և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ծրագրերին աջակցելու  մասին, որոնք ներկայումս առավելապես հայկական օրակարգն են բանակցային գործընթացում։ Կարծում եմ նաև, որ ամենախոսունն այն դիրքորոշումն է, որ ԵՄ-ն լիովին սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին, իսկ ԵՄ առանձին պաշտոնյաներ, որոնք որոշակի ներգրավվածություն չունեն հակամարտության կարգավորման գործընթացին, կարող են որոշակի շեշտադրումներ անել՝ հասկանալով, որ դա կարող է այս պահին ինչ-որ հարց լուծել իրենց համար՝ չունենալով դեպի ապագան միտված նշանակություն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասաց Հալբախը։

Նա նաև նշեց, որ այդ սկզբունքները միասնաբար ներառված են Մադրիդյան սկզբունքներ անունը կրող փաստաթղթում, որի մասին ամիսներ առաջ հայտարարություն էր տարածել ԵԱՀԿ ՄԽ-ն։

«Ուստի չեմ կարծում, թե պետք է շատ կարևորել այս տարբերությունը, կենտրոնանալ դրա վրա, հատկապես, երբ ԵՄ պաշտոնյաները սովորաբար պահպանում են հավասարակշռությունը։ Կարծում եմ նաև, որ  խնդիր չպետք է փնտրել Հայաստանի ու ԵՄ-ի միջև, եթե մյուս սկզբունքը չի շեշտվել Հայաստանում։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ԵՄ դիրքորոշումը մնում է հավասարակշռված։ Տուսկի արարքում որևէ նորություն չկա, մենք հաճախ ենք ականատես եղել նրան, թե ինչպես են քաղաքական գործիչները խաղարկում այդ երկու սկզբունքները՝ ի շահ քաղաքական նպատակահարմարության։ Չնայած ես մշտապես ասել եմ, որ այս հարցի հստակեցումը և ճիշտ բանաձևի կիրառումը