«Նրանք նախևառաջ մարդ արարածներ են». Հռոմի պապը հարձակման է ենթարկվել իտալացի օգտատերերի կողմից, երբ կաթոլիկներին կոչ է արել աղոթել փախստականների համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Twitter-ի իտալացի օգտատերերի կողմից հարձակման է ենթարկվել, երբ կաթոլիկներին կոչ է արել աղոթել փախստականների համար, գրում է Daily Mail-ը:

«Փախստականները, նախևառաջ, մարդ արարածներ են և խորհրդանշում են բոլոր նրանց, որոնց մերժում է այսօրվա գլոբալացված հասարակությունը»,-գրել է հոգևոր հայրը:

Սակայն նրա խաղաղարար կոչերին սոցիալական ցանցերում պատասխանել են վիրավորանքներով, որոնք տեղացել են Հռոմի պապի հասցեին:

«Եթե փախստականների մասին դասախոսության և նրանց վերաբերյալ քարոզի միջև մի քիչ ժամանակ մնա, մեզ մի փոքր պատմեք Բիբիանոյի երեխաների և խորտակված ընտանիքների մասին»,- հայտնել է օգտատերերից մեկը:

Բիբիանոն իտալական նավահանգիստ է, որտեղ անօրինական ներգաղթյալների տեղափոխող մասնավոր փրկարարական նավի գերմանացի կապիտանը սպառնացել է խորտակել իտալական պարեկային նավը, որն անցյալ շաբաթ փորձել էր կանգնեցնել նրանց տեղափոխումը:

Հռոմի պապի՝ միգրանտների հանդեպ կարեկցանքի կոչը կարող է հակասություններ առաջացնել նրա և Իտալիայի պոպուլիստական վարչապետ Մատեո Սալվինիի միջև:

Սալվինին հայտարարել է, որ Իտալիան այլևս չի ընդունի հարյուր հազարավոր անօրինական ներգաղթյալների, որոնք ամեն տարի Հյուսիսային Աֆրիկայից հատում են Միջերկրական ծովը:

Նա նաև մեղադրել էր ԵՄ այլ երկրներին, մասնավորապես Ֆրանսիային և Գերմանիային, կեղծավորության և իր՝ փախստականներ չընդունելու դիրքորոշումը դատապարտելու համար: