Թուրքիայի արևմուտքում անտառային հրդեհները չեն դադարում

Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Մուղլա նահանգի Դալաման շրջանում, անտառային հրդեհները չեն դադարում, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Աղբյուրների հաղորդմամբ՝ կրակն ընդլայնվել է՝ հասնելով շրջակայքում գտնվող զբոսաշրջային հյուրանոցներ:

Հաղորդվում է, որ հրշեջ-փրկարարական բրիգադներ են ուղարկվել կրակը մարելու համար: Հրդեհի դեմ պայքարելու համար գործի է դրվել 10 բուլդոզեր և 54 հատուկ հրշեջ մեքենա:

Հրդեհը սկսվել է երեկ. բռնկման պատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

Նշվում է, որ անտառները զբաղեցնում են Թուրքիայի տարածքի 27,6 տոկոսը։ 

Թուրքիայում 1937 թվականից ի վեր անտառային հրդեհների ավելի քան 68 հազար դեպք է գրանցվել։  Միայն վերջին 10 տարում Թուրքիայում անտառային հրդեհների ավելի քան 24 հազար դեպք է գրանցվել։
Աղբյուրը` tert.am