ԱՄՆ-ում արջը նստել է մեքենան և վթարի ենթարկվել

Ամերիկյան Բոուլդեր քաղաքում արջը մեքենա է «առևանգել» և հայտնվել ՃՏՊ-ում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է տեղի ոստիկանության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ կենդանին մտել է ավտոմեքենան, որի դռները փակ չեն եղել, սակայն հանկարծակիորեն դուռը փակվել է: Փորձելով դուրս գալ մեքենայից՝ կենդանին փոխանցման տուփը դրել է չեզոք ռեժիմի վրա, մեքենան անցել է բլրի լանջով և բախվել է ծառին: Բախումից հետո գիշատչին հաջողվել է դուրս գալ մեքենայի սրահից:

Վթարի հետևանքով մեքենան լրջորեն տուժել է: Արջը թաքնվել է: Ոստիկանությունը տեղի բնակիչներին կոչ է արել մեքենայի դուռը բաց չպահել: