Յոթ երեխա է զոհվել ականի պայթյունից

Սիրիայում յոթ երեխա զոհվել է ականի պայթյունից։ Ողբերգությունը տեղի է ունեցել Դեբլան գյուղում, որը գտնվում է Դեյր էս-Զորի նահանգում՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։ Այս մասին հայտնում է REN TV-ն։ Երեխաները պայթել են այն ականի վրա, որը տեղադրած են եղել ահաբեկիչները։ Պայթյունի հետեւանքով մի քանի մարդ էլ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանց վիճակի մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։