«Ես արել եմ իմ քայլը». Կլիչկո

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մազի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին հրաժարվել է Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյի՝ խորհրդարանական ընտրություններում իր «Ուդառ» կուսակցության հետ միասին հանդես գալու առաջարկից: Այդ մասին հայտնել է «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունը՝ վկայակոչելով մի աղբյուր: «Միխեիլ Սահակաշվիլին հրաժարվել է Վիտալի Կլիչկոյի՝ ընտրություններին «Ուդառ» կուսակցության հետ միասին գնալու առաջարկից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կլիչկոն նույնպես մեկնաբանել է Սահակաշվիլիի մերժումը եւ նշել, որ իր քաղաքական պլանները չի փոխում:

«Սահակաշվիլիի հետ մեր միության վերաբերյալ նորությունները Facebook-ում կարդում եմ առանց էմոցիաների: Ես արել եմ իմ քայլը… Ես քաղաքական պլանները չեմ փոխում»,- գրել է Կլիչկոն Facebook-ի էջում: Նրա կարծիքով՝ «խորհրդարան պետք է անցնեն հնարավորինս շատ դեմոկրատական ուժեր… արժանավորներն ու նրանք, ովքեր պատրաստ են պայքարել հանուն հաջողակ Ուկրաինայի», հաղորդելէ ՌԻԱ Նովոստին:

168.am