Չինաստանի «դիվանագիտական նվերը» Ռուսաստանին․ Պուտինն ու Ցզինպինն այցելել են Մոսկվայի կենդանաբանական այգի ուղարկված պանդաներին (լուսանկարներ, տեսանյութ)

Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի՝ Ռուսաստան կատարած եռօրյա այցի շրջանակում հանրությանն է ներկայացվել Պեկինից Մոսկվա բերված հսկա պանդաների զույգը։ Կենդանիները բնակվում են Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի կենդանաբանական այգում: Նրանք այնտեղ են ուղարկվել 15-ամյա պահպանման համատեղ ծրագրի շրջանակներում։

Ինչպես նշում է Daily Mail-ը, Սի Ցզինպինն իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ երեկ այցելել է կենդանիներին։

Ռու Յի անունով արու պանդան 2 տարեկան է, Դին Դին անունով էգը՝ 1 տարեկան։ Պուտինը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարին կենդանիների համար։ Նրա խոսքով՝ դա Ռուսաստանի նկատմամբ հարգանքի և վստահության նշան է։

Կենդանիները Մոսկվայի կենդանաբանական այգի են տեղափոխվել այս տարվա ապրիլի վերջին, սակայն հանրությանը ներկայացվել են միայն երեկ։

Հայտնի է, որ նախկինում Չինաստանը նախկին Խորհրդային Միություն 2 արու պանդա է ուղարկել՝ 1957 և 1959 թվականներին։

Նախորդ հաղորդումների համաձայն՝ Չինաստանից մեկ պանդայի «վարձակալության» արժեքը տարեկան 1 մլն դոլար է կազմում։

 

Ru Yi and Ding Ding have been loaned by China to Russia for 15 years as part of a collaborative conservation programme

They have got used to their new life in Moscow Zoo after being flown to Russia on April 29 with plenty of bamboo and treats

Russian President Vladimir Putin and Chinese President Xi Jinping look at one of the pandas in Moscow's Zoo yesterday

Ru Yi, nearly three, and Ding Ding, nearly two, were born at the China Conservation and Research Center for the Giant Panda

Moscow Mayor Sergei Sobyanin (left), Chinese President Xi Jinping (centre) and Russian President Vladimir Putin (right) are surrounded by children during a visit to the Moscow Zoo. President Xi is on a three-day state visit to Russia from yesterday

China had previously loaned two male pandas to the ex-Soviet Union, one in 1957 and one in 1959. Both lived in Moscow Zoo