ՄԱԿ-ը կոչ է արել պահպանելու իր աշխատակիցների դիվանագիտական անձեռնմխելիությունը

Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում պահպանելու աշխարհի տարբեր երկրներում աշխատող իր ներկայացուցչությունների աշխատակիցների դիվանագիտական անձեռնմխելիությունը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Պետերբուգի միջազգային տնտեսական համաժողվի (ՊՄՏՀ) հարթակներում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Մենք պետք է այնպես անենք, որ մեր աշխատակիցները, որոնք աշխատում են ամբողջ աշխարհում՝ կատարելով բարդ խնդիրներ հաճախ բարդ պայմաններում, պաշտպանված լինեն այն մանդատների իրականացման գործընթացում, որոնք ՄԱԿ-ին տվել են կազակերպության անդամ պետությունները»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ պատասխանելով Կոսովոյում ՄԱԿ-ի ներկայացուցչության աշխատակիցների վրա հարձակման մասին հարցին:

«Մենք նախկինի պես ուշադրությունը կենտրոնացնում ենք անձեռնմխելիության վրա, որը կազմակերպության ներկայացուցիչներին տրամադրվում է ՄԱԿ-ի Արտոնությունների եւ անձեռնմխելիությունների կոնվենցիային համապատասխան»,- ընդգծել է Գուտերիշը՝ հիշեցնելով, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների անձեռնմխելիության հետ կապված հարցերի կարգավորման կարգը հստակ ամրագրված է կոնվենցիայում:

168.am