Բաքվում քննարկել են Նիկոլ Փաշինյանի պարը

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները դարձյալ կարծիք են հայտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ` հաշվի առնելով հայաստանյան զարգացումները: Օրինակ` Էլշան Մուսաևը հայտարարել է, թե կարող է այնպիսի պահ գալ, որ Ադրբեջանը կրկնի Ապրիլյան մարտերը, քանի, որ «Հայաստանում չկա կայուն իշխանություն»:

«Վերջին շրջանում, հատկապես Փաշինյանի  իշխանության գալուց հետո,  Ադրբեջանի հանդեպ սադրանքների փորձեր են իրականացվել, օրինակ` Հայաստանի վարչապետի կողմից «յալլա» պարելը»,- ասել է Մուսաևը:

Իր հերթին, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Սահիբա Գաֆարովան, մեկնաբանելով ադրբեջանցի սպայի մահը, կոչ է արել միջազգային հանրությանը «լուրջ ճնշումների ենթարկել Հայաստանը ստատուս քվոն փոխելու նպատակով»:

 

shantnews.am