Ոճային Մելանյա Թրամփը Մեծ Բրիտանիա է մեկնել Gucci-ի «թեմատիկ» զգեստով (լուսանկարներ)

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյա Թրամփի ուղեկցությամբ պետական այցով մեկնել է Մեծ Բրիտանիա, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նախագահի կարգավիճակում սա Թրամփի երկրորդ այցն է Միացյալ Թագավորություն:

Պարբերականը նկատում է, որ բարձր ճաշակով աչքի ընկնող Մելանյա Թրամփը, դրսևորելով իրեն բնորոշ նրբանկատություն, հատուկ այս այցի համար ընտրել է թեմատիկ զգեստ՝ հավանաբար ցանկանալով գոհացնել բրիտանացիներին:

Քառասունիննամյա նախկին մոդելը կրել է Gucci բրենդի 4400 դոլար արժողությամբ զգեստ, որի վրա պատկերված են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի տեսարժան վայրերը, այդ թվում՝ Բիգ Բենը, Թաուեր Բրիջը, երկհարկանի ավտոբուսները:

Առաջին տիկինն իր կերպարն ամբողջացրել է էլեգանտ բարձրակրունկներով:

Պարբերականը նկատում է, որ քաղաքական այցերի ժամանակ Մելանյա Թրամփը հագուստի հարցում միշտ գրագետ ընտրություն է կատարում՝ յուրովի հարգանքի տուրք մատուցելով այն երկրին, որտեղ գտնվում է:

 

Melania Trump donned a $4,400 Gucci dress inspired by London's most iconic sights as she departed for her visit to the UK

Melania and Donald Trump are seen disembarking from Marine One at Andrews Air Force Base on Sunday as they prepared head to the United Kingdom for a state visit

A close-up of Melania's Gucci shirt dress shows colorful drawings of popular London landmarks adorned with polkadots and flowers. The gold buttons feature the Italian designer's trademark double-G design

The pretty pattern features the Big Ben clock, which sits above the River Thames, filled in with orange and red  Driving among the landmarks are a number of the double-decker red buses London is known for

Donald and Melania are seen boarding Marine One before taking a short flight to Andrews Air Force Base, where Air Force One was waiting to fly them across the pond

tert.am