«Սերը մնում է սեր». արքայազն Հարին և Մեգան Մարքլն իրենց աջակցությունն են հայտնել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին

Սասեքսի դուքս Հարին և նրա կինը՝ դքսուհի Մեգան Մարքլը, իրենց աջակցությունն են հայտնել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց:

Ինչպես նշում է Daily Mail-ը, թագավորական զույգը, որի առաջնեկը մոտ մեկ ամիս առաջ է լույս աշխարհ եկել, իր պաշտոնական ինստագրամյան էջում համապատասխան գրառում է արել՝ ընդգծելով, որ «սերը մնում է սեր»:

Գրառմանը կից զույգը հրապարակել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների լուսանկարներից հավաքված կոլաժ:

tert.am