Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանագծման հարցով հերթական նիստը տեղի կունենա հունիսի վերջին

Լուսանկարը՝ lragir.am-ի

 

Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը կկայանա հունիսի վերջին՝ Թբիլիսիում: Ինչպես նշում է apsny.ge կայքը, այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

Նախարարի խոսքով՝ փորձագետները մինչ այդ պետք է ծանոթանան սահմանին տիրող իրավիճակի հետ: Նա վստահություն է հայտնել, որ երկու կողմերի՝ հարցը լուծելու ցանկությունը բոլորի համար գոհացուցիչ արդյունքի կհանգեցնի:

Երկու երկրների սահմանի հարցով հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել մայիսի 23-ին և 24-ին՝ Բաքվում:

Հիշեցնենք, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային կոնֆլիկտ է ծագել Դավիթ Գարեջի վանական համալիրի պատճառով:

tert.am