Շերը Թրամփի մասին սկանդալային գրառում է արել, հետո ջնջել այն ու ներողություն խնդրել «հիմար կատակի» համար

Ամերիկյան հայտնի երգչուհի Շերն իր թվիթերյան էջում գրառում է արել ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ՝ հայտարարելով, որ կցանկանար Թրամփին պաշտոնանկ արված տեսնել և որ նրան բանտ տեղափոխեին և այնտեղ սեռական բռնության ենթարկեին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, հայկական արմատներով երգչուհին որոշ ժամանակ անց ջնջել է գրառումն ու ներողություն խնդրել «հիմար կատակի» համար:

Շերը խոստովանել է,որ շատ հեռուն է գնացել ու հավաքվելու կարիք ունի:

Հայտնի է, որ 73-ամյա աստղը Թրամփի ամենաակտիվ քննադատներից է, որ տարբեր առիթներով երկրի ղեկավարին մեղադրել է «սուտասան, ռասիստ» լինելու համար և «հիմար» անվանել:

tert.am