Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը, որոնք այս օրերին պետական այցով Ճապոնիայում են գտնվում, հյուրընկալվել են Տոկիոյի Կայսերական պալատում, որտեղ հանդիպել են մայիսի մեկից գահակալող կայսր Նարուհիտոյի և կայսրուհի Մասակոյի հետ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նրանք դարձել են կայսեր և կայսրուհու առաջին բարձրաստիճան օտարազգի հյուրերը, որոնց պատվին ճոխ ընդունելություն է կազմակերպվել:
Հատուկ այս առիթով 49-ամյա տիկին Թրամփը կրել է 4490 դոլար արժողությամբ J. Mendel բրենդի երեկոյան զգեստ՝ այն լրացնելով ուսերը ծածկող թիկնոցով:
Հայտնի է, որ նախագահ Թրամփը կայսերն ու կայսրուհուն շնորհակալություն է հայտնել «աննկարագրելի հյուրասիրության» համար: