Կիևում նախօրեին բացված ապակե կամուրջը ճաքել է (տեսանյութ)

Կիևում մայիսի 25-ին բացված հետիոտնային ապակե կամուրջը ճաքել է: Այս մասին հայտնում է TCH-ը: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կատարվածը վանդալիզմ է անվանել և տեղեկացրել է, որ փաստի առիթով դիմել է իրավապահ մարմիններին, քանի որ կամուրջը կարող էր վնասվել կրակոցի հետևանքով:

Մեկ այլ վարկածով` ապակե կամուրջը ճաքել է, քանի որ մի խումբ անհայտ անձինք ցատկել են ապակու վրա, սակայն նախօրեին` կամրջի բացման արարողության ժամանակ, նման ցատկեր էր կատարել նաև Վիտալի Կլիչկոն եղբոր` Վլադիմիր Կլիչկոյի հետ և հավաստիացրել էր, որ վտանգավոր ոչինչ չկա և չի կարող լինել:

Կիևի քաղաքապետը նշել է, որ շատ զայրացած է: Նա հավելել է, որ քաղաքում շատ են մարդիկ, որոնք չեն ցանկանում դրական փոփոխություններ:

tert.am