Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել է, որ գիտի ինչպես հաղթել Թրամփին 2020-ի ընտրություններում

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, որն ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահի պաշտոնի պայքարին միանալու մասին, ուսումնասիրել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր հնարքները և գիտի, թե ինչպես կարելի է պարտության մատնել նրան 2020-ի նախագահական ընտրություններում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման պնդումներով դե Բլազիոն հանդես է եկել կիրակի CNN հեռուստաալիքի եթերում:

«Գիտեմ, թե ինչն է առանձնացնում Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի մյուս թեկնածուներից, քանի որ տասնամյակներ շարունակ հետևել եմ նրան: Ես հասկանում եմ նրա խաղի ծրագիրը, հնարքները և ռազմավարությունը, և ես գիտեմ ինչպես հարվածել նրա ցավոտ տեղին»,- ասել է Նյու Յորքի քաղաքապետը:

Նյու Յորքի քաղաքապետը հանդիսանում է 24-րդ դեմոկրատը, որը հայտարարել է 2020-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին:

tert.am