Թրամփը խոսել է Մեյի հրաժարականի մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիա մեկնելուց առաջ խոստովանել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականն իրեն տխրեցրել է: Այս մասին տեղեկացնում է Politico-ն:

«Ցավում եմ Թերեզայի համար: Նա ինձ դուր է գալիս: Մեյը հիանալի անձնավորություն է, ուժեղ կին, ով քրտնաջան աշխատում է»,- ասել է ԱՄՆ-ի առաջնորդն ու հավելել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի քայլը շատերին է զարմացրել, սակայն նա դա արել է հանուն իր երկրի բարեկեցության: Թրամփը հիշեցրել է, որ Մեյի հետ կհանդիպի երկու շաբաթից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր հունիսի 7-ին լիազորությունները վայր դնելու մասին: Վարչապետին նման հայտարարության են դրդել կուսակիցները՝ ներառյալ նախարարների կաբինետի անդամները, որոնք դժգոհ են Մեյի կողմից «Բրեքզիթ»-ի՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ գործարքի ընթացքից: Կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը պաշտոնապես կսկսվի հունիսի 7-ին:

tert.am