Վլադիմիր Զելենսկու հրաժարականի մասին խնդրագիրը մեկ օրում անհրաժեշտ քանակությամբ ձայն է հավաքել

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հրաժարականի մասին խնդրագիրն ավելի քան 25 000 ձայն է հավաքել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ ձայների քանակը բավարար է, որ երկրի ղեկավարը դիտարկի փաստաթուղթը:

Խնդրագրի հեղինակը պնդում է, որ ուկրաինացի նոր առաջնորդն «իրականում չի վայելում ընտրողների 73 տոկոսի աջակցությունը», այլ միայն համախմբել է քաղաքացիների բողոքը:

Խնդրագիրը հայտնվել է չորեքշաբթի, իսկ դիտարկման համար անհրաժեշտ քանակության ստորագրություններ հավաքելու համար 90 օր է տրվում, սակայն 25 000-ի շեմը հատվել է ընդամենը մեկ օրում:

Նախագահի գրասենյակի ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել է, որ Զելենսկին կարձագանքի, հենց որ անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքվեն:

Հիշեցնենք, որ երկրի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակել է ապրիլի 13-ին, որոնց համաձայն՝ Վլադիմիր Զելենսկին հաղթել է՝ ստանալով 73.22 տոկոս ձայն:

tert.am