Կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով. ԱՄՆ դեսպանատուն. «Փաստինֆո»

ԱՄՆ-ն  քաջալերում է ՀՀ կառավարությանթ հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը։

«Փաստինֆո»-ն հարցմամբ դիմել էր ԱՄՆ դեսպանատուն՝ պարզելու ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության գործունեությունը սահմանափակելու, մասնավորապես՝ դատարանները արգելափակելու եւ դատավորների վեթինգ անցկացնելու վարչապետի հայտարարության վերաբերյալ։

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում: Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: