Պայթյուն է որոտացել Եգիպտոսի ազգային թանգարանի մոտ՝ բուրգերի հարևանությամբ

Կահիրեում պայթյուն է որոտացել Եգիպտոսի Մեծ ազգային թանգարանի մոտ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով արաբական աղբյուրին, 14 մարդ վիրավորվել է:

Նախնական տվյալներով՝ ռումբը պայթել է զբոսաշրջային ավտոբուսի հարևանությամբ: Մեծ եգիպտական թանգարանը գտնվում է Գիզայի բուրգերի համալիրից ոչ հեռու:

Նշվում է, որ ներկա պահին դեպքում վայրում աշխատում են ոստիկանության և փրկարար ծառայությունների աշխատակիցները:

tert.am