«Մորս կորցնելու ցավն անհամեմատելի է որևէ այլ բանի հետ». արքայազն Ուիլյամը պատմել է արքայադուստր Դիանայի մահվան մասին

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն անկեղծորեն խոսել է մորը՝ արքայադուստր Դիանային, կորցնելու մասին՝ ընդգծելով, որ այդ ցավն անհամեմատելի է որևէ այլ բանի հետ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Ուիլյամը մանրամասնել է, որ մորը կորցնելուց հետո երկար ժամանակ իր մոտ այնպիսի մտավախություն կար, որ «մահը սպասում է ամեն անկյունում»:

«Դա շատ բացասական, դեպրեսիվ զգացողություն էր»,-ասել է Ուիլյամը:

Արքայազնի համոզմամբ՝  մարդիկ միշտ էլ թուլանալու և զգացմունքների մասին խոսելու կարիք ունեն, քանի որ ռոբոտ չեն:

Հայտնի է, որ արքայազն Ուիլյամը 15 տարեկան էր, երբ մայրը զոհվել է Փարիզում տեղի ունեցած ավտովթարում: Նա ընդգծել է, որ այդ տարիքում նման ցավը, կորուստը տանելը շատ դժվար էր: Միևնույն ժամանակ դա նպաստել է, որպեսի ինքն ավելի մտերմանա կորուստի ցավն իր հետ կիսող մյուս բարեկամների հետ:

 

Prince William said being bereaved at a very young age makes you 'feel pain like no other pain'

tert.am