Չինաստանի քաղաքներից մեկում արգելվել է Ադրբեջանում ծնված ՌԴ քաղաքացիների մուտքը

Ռուսաստանի հետ սահմանակից չինական Ֆույուան քաղաքի իշխանություններն արգելել են զբոսաշրջային խմբերի կազմում ներառված ՌԴ այն քաղաքացիների մուտքը, որոնք ծնվել են Ադրբեջանում, հայտնում է minval.az-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ արգելքը տարածվում է նաև Ուզբեկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Դաղստանում և Թաթարստանում ծնված ՌԴ քաղաքացիների վրա:

Արգելքի սահմանումը հաստատել են ռուսական զբոսաշրջային ընկերությունները, որոնք ուղևորություններ են կազմակերպում դեպի Ֆույուան:

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Խաբարովսկում Չինաստանի գլխավոր հյուպատոսությանը և այժմ սպասում է պատասխանի:

Չի բացառվում, որ արգելքը կապված է Չինաստանում ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացման հետ:

tert.am