Պակիստանցի բժշկին ձերբակալել են 437 երեխայի և 100 մեծահասակի ՄԻԱՎ-ով վարակելու համար

Պակիստանում ոստիկանությունը ձերբակալել է բժշկին, որի պատճառով ավելի  քան 430 երեխա և հարյուր մեծահասակ վարակվել են ՄԻԱՎ-ով, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ այժմ ոստիկանությունը պետք է պարզի՝ արդյոք բժիշկը նրանց բոլորին միտումնավոր է վարակել:

Դեպքը տեղի է ունեցել Լարկանա քաղաքում: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ բժիշկը՝ Մուզաֆար Գանգարոն, ապրիլի սկզբին վարակել է հիվանդներին:

Վարակակիր բժշկի ձերբակալումից հետո մասնագետները ստուգել են Լարկանայի 16 000 բնակչի և պարզել, որ ՄԻԱՎ-ով վարակված է 437 երեխա և 100 մեծահասակ:
Ենթադրվում է, որ նրանք վարակվել են ոչ ստերիլ ներարկիչների միջոցով:

tert.am