Լեհաստանում ահաբեկչական հարձակում է կանխվել

Լեհաստանի ներքին անվտանգության ծառայությունը ձերբակալել է մի տղամարդու, որը ծրագրել էր կրոնական դրդապատճառներով ահաբեկչական հարձակում իրականացնել, գրում է РАР –ը՝ գերատեսչությանը հղումով:

«Ներքին անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Լեհաստանի քաղաքացի Միկոլայ Բ.-ին, որը կասկածվում է երկրի տարածքում ահաբեկչական բնույթի հանցագործություն ծրագրելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Հայտնի է, որ ձերբակալվածը մայրաքաղաք Վարշավայի մուսուլմանական համայնքի անդամ է և ոչ պաշտոնապես կրում է Մոհամեդ անունը:

Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը մտադիր է եղել մարդաշատ վայրում հարձակում իրականացնել, ինչը պետք է վրեժ լիներ իսլամի հակառակորդների դեմ:

Ձերբակալվածին արդեն մեղադրանք է առաջադրվել, նրան մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում: Հաղորդվում է նաև, որ նախկինում նա հոգեբանի մոտ բուժման կուրս է անցել:

tert.am