Ամերիկյան 2 ռազմանավ մտել է Պարսից ծոց (լուսանկար)

Հրթիռներով զինված ամերիկյան երկու ականակիր նավ մայիսի 16-ին մուտք է գործել Պարսից ծոց, հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի կայքը՝  նկատելով, որ նավերի անցումը որևէ տհաճ միջադեպով չի ուղեկցվել:

Խոսքը USS McFaul (DDG-74) և USS Gonzalez (DDG-66) ռազմանավերի մասին է: Դրանք Հորմուզի նեղուցով անցել են երեկ կեսօրին և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովային ուժերն այս առնչությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել:

Ըստ աղբյուրի` սա վկայում է այն մասին, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև առկա լարվածությունը փոքր ինչ թուլացել է և երկու պետությունների միջև ռազմական բախման հավանականությունը մշուշոտ է դարձել:

 

Image result for Two U.S. Warships Enter Persian Gulf Without Incident

tert.am