Եվրոպացիների 40%-ն ԱՄՆ-ին վստահելի գործընկեր չի համարում. հարցում

Եվրոպացիների 45%-ը համոզված է, որ ԱՄՆ-ն Եվրամիության համար վստահելի գործընկեր չէ, այս մասին են վկայում YouGov հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են մի շարք եվրոպական պարբերականներում, գրում է РИА Новости-ն:

Միացյալ Նահանգների նկատմամբ անվստահության ամենաբարձր տոկոսը գրանցվել է Գերմանիայում՝ 68%: Եվրոպական բոլոր երկրներում հարցման մասնակիցների 17%-ն է միայն ԱՄՆ-ի օգտին արտահայտվել, 29%-ը չեզոք պատասախան է տվել, մինչդեռ 9%-ը խուսափել է պատասխանից:

Չինաստանի բնակիչների շրջանում համանման հարցումն իր հերթին ցույց է տվել, որ նրանց 31%-ը ԱՄՆ-ի հետ համագործակցությունը վտանգավոր է համարում, 28%-ը՝ անվտանգ:

Հարցումն անց է կացվել առցանց տարբերակով ապրիլի 16-29-ը: Հարցմանը մասնակցել են 8021 մարդ 8 երկրից՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Բելգիայից, Շվեդիայից և Հունգարիայից:

tert.am