Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 20 չվերթ

Մոսկվայի օդանավակայաններում երեքշաբթի առավոտյան չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 20 չվերթ: Այդ մասին են վկայում «Яндекс.Расписания» ծառայության տվյալները, գրում է ria.ru-ն:

Երևանյան ժամանակով ժամը 08.55-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 3 չվերթ: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 5 չվերթ, 8-ը՝ չեղարկվել:

«Շերեմետևո» օդանավակայանում էլ հետաձգվել է 12 չվերթ:

Հիշեցնենք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը կիրակի բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս: Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով ժամը 18:00-ին: Որոշ ժամանակ անց վթարային վայրէջքի իրավունք է խնդրել, իսկ վայրէջքի պահին բռնկվել է: Վայրէջք է կատարել 18:40-ին:

Ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։