ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը Թրամփին «ծաղրածու» է անվանել

Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, 2020թ. կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու Ջո Բայդենը երկրի գործող նախագահին քննադատել է իր մրցակիցներին վիրավորական մականուններ տալու համար, սակայն իր հերթին այդպիսի մի մականուն է տվել Թրամփին, գրում է bloomberg.com-ը:

«Այնքան մականուններ կան, որոնք ես կցանկանայի նրան տալ: Կարող ենք սկսել ծաղրածուից»,-ասել է Բայդենը Հարավային Կարոլինայում հաջակցություն իր քարոզարշավի կազմակերպված դրամահավաքի ժամանակ:

Աղբյուրը հիշեցնում է, որ Թրամփը պարբերաբար իր քաղաքական մրցակիցներին վիրավորական մականուններ է տալիս: Օրինակ՝ Ջո Բայդենը «քնկոտ Ջոն» է:

Դեմոկրատական կուսակցության թեկնածուն նշել է, որ աշխարհի 14 պետությունների ղեկավարներ իր հետ կիսվել են Թրամփի վերաբերյալ ունեցած մտավախություններով: Բայդենի խոսքով՝ նրանց թվում է եղել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: