«Ադրբեջանում զարգանում է սեքս-տուրիզմը». ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանում զարգանում է սեքս-տուրիզմը, այս մասին գրում է minval.az-ը՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Արազ Ալիզադեին հղումով:

«Ադրբեջանում զարգանում է սեքս-տուրիզմը: Մենք չենք կարող դրան խոչընդոտել: Փողերով մեզ մոտ են գալիս և այլ միջոցներով գայթակղում մեր աղջիկներին: Պետք է դրա դեմ լուրջ պայքար տանել»,- ասել է խորհրդարանականը՝ Ադրբեջանում մարդկանց վաճառքի դեմ պայքարի ազգային համակարգողի ներկայացրած զեկույցի քննարկման ժամանակ:

Պատգամավոր Թաիր Քերիմլին իր ելույթում նույնպես անդրադարձել է այդ խնդրին՝ շեշտելով, որ պետք է փոփոխություններ մտցվեն բազմաբնակարան շենքերում հոսթելների կառուցման վերաբերյալ օրենքում:

«Ադրբեջանում հարկավոր է ուժեղացնել հսկողությունը մերսման սրահների և բարերի նկատմամբ: Ես ժամանակին բարձրացրել եմ արաբների հետ կապված հարցը: Այն տարածքում, որտեղ այժմ բնակվում եմ, բոլորը պատգամավորներին են դիմում, իսկ պատգամավորնե՞րն ում դիմեն»,- ասել է Քերիմլին: