ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՅՍՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԳԱՀԻՑ

Ճապոնիայի 85-ամյա կայսր Ակիհիտոն պաշտոնապես սկսել է գահից հրաժարման արարողությունները։ Նա այցելել է Կասիկոդորոյի տաճար, որտեղ սինտոյականության աստվածություններին հայտնել է, որ հրաժարվում է գահից։ Ապա արդեն կայսրն իր գահահրաժարման մասին հայտնել է իր նախնիների հոգիներին։ Կայսր Ակիհիտոն նման տասնմեկ արարողություն է կատարել։

Նշենք, որ Կասիկոդորոյի տաճարը պատկանում է արեւի աստվածուհի Ամատերասուին, որը հանդիսանում է կայսերական ընտանիքի հովոնավորուհին։

Նշենք, որ նույն կերպ էլ նոր կայսր Նարուհիտոն, երբ գահ բարձրանա, ներկայանալու է այդ տաճար, եւ հանուն Ամատերասու աստվածուղու ծիսակտարություն է անցկացնել։ Գահից հրաժարման պաշտոնական արարողությանը կմասնակցի 338 մարդ։

Հրավիրյալների շարքում են կայսրուհի Միտիկոն, գահաժառանք արքայազնը, ինչպես նաեւ վարչապետ Սինդձո Աբեն։ Կայսր Ակիհիտոյի հրաժարումով ավարտվում է «Խաղաղության հաստատման» կամ «Հենսեյի» երեսնամյա դարաշրջանը։ Նոր կայսր Նարուհիտոյի գահ բարձրանալով կսկսվի նոր՝ «Ռեյվայի» դարաշրջանը, որը թարգմանաբար նշանակում է «Հիասքանչ ներդաշնակության» դարաշրջան։

hraparak.am