Զելենսկու թիմը հավանություն է տվել Պորոշենկոյի և նրա շրջապատի՝ արտասահման մեկնելու արգելքին

Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկու թիմը հավանություն է տվել պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ նրա մերձավոր շրջապատի՝ արտասահման մեկնելու արգելքի մասին հանրագրին։ «Յուրաքանչյուր հանցավոր գործի համար միշտ էլ արժանի պատախան կգտնվի»,- նշել է Զելենսկու շտաբը, որի մեկնաբանությունից մեջբերում է անում «Ուկրաինսկիե նովոստի» հրատարակությունը:

Զելենսկու ներկայացուցիչներն այսպես են արձագանքել նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո մեկ տարվա ընթացքում Պյոտր Պորոշենկոյին, նախագահի վարչակազմի ղեկավար Իգոր Ռայնինին եւ Գերագույն ռադայում «Պյոտր Պորշենկոյի դաշինք» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Կոնոնենկոյին երկրից սահմաններից մեկնելն արգելելու խնդրանքով Կիեւի Օկրուգային վարչական դատարան լրագրող Ալեքսանդր Դուբինսկու դիմումի վերաբերյալ տեղեկատվությանը: Ներկայում դատարանն ուսումնասիրում է հայցի նյութերը, որոշվում է սույն գործով վարույթի բացման հարցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: