Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները սկսել են նվազել. Reuters

Նավթի համաշխարհային գներն անկում են արձանագրել նրանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ) պահանջել է ավելացնել  նավթի արդյունահանման ծավալներն ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների ազդեցությունը մեղմելու համար:

Ինչպես նշում է Reuters-ը, Brent նավթի գինը նվազել է  մոտ 1%-ով՝ հասնելով  մեկ բարելի դիմաց 71,66 դոլար ցուցանիշի:

Ամերիկյան West Texas Intermediate-ի նավթի գինը նվազել է 0,7%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 62,87 դոլար ցուցանիշի:

Աղբյուրը հիշեցնում է, որ Թրամփն ապրիլի 26-ին ՕՊԵԿ-ին կոչ էր արել նվազեցնել նավթի գները:

«Բենզինի գները կնվազեն: Ես ՕՊԵԿ-ին կոչ եմ արել նվազեցնել դրանք»,-լրագրողներին հայտնել էր Թրամփը: