ՄԵՔՍԻԿԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ԱՄՆ-ԻՑ

Մեքսիկան կարող է ներողություն խնդրել ԱՄՆ-ից սահմանային վերջին միջադեպի հետ, եթե դրա կարիքը առաջանա։ Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։ Ըստ Մեքսիկայի ԱԳՆ տվյալների, դեպքը տեղի է ունեցել ապրիլի տասներեքին Սյուդադ-Խուարես սահմանամերձ բնակավայրում, Պարսելես շրջանում։ Մեքսիկայի բանակի զինվորները երկու ամերիկացի զինվորականների են նկատել մեքենայի ներսում, առանց տարբերակիչ նշանների եւ խնդրել տեղափոխել մեքենան։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը արդեն հանդես է եկել հայտարարությամբ, ասելով, որ կարգադրել է, որպեսզի հավելյալ սահմանապահներ ուղարկեն այդ տեղամաս։ Նախագահ Լոպես Օբրադորի խոսքից ելնելով, Մեխիկոն ցանկանում է հարթել միջադեպն ու վերականգնել բարի հարաբերությունները։

Աղբյուրը` hraparak.am