Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում 290 մարդու կյանք խլած ահաբեկչության հետևանքով (լուսանկարներ)

Բրիտանական ASOS ընկերության սեփականատեր, դանիացի միլիարդատեր Անդերս Հոլխ Պովլսենն ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով կորցրել է իր երեք երեխաներին, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ զոհերի ընդհանուր թիվը հասել է 290-ի:

Նշվում է, որ 7,9 մլրդ դոլար կարողությամբ Պովլսենը համարվում է Դանիայի ամենահարուստ մարդը, Շոտլանդիայի խոշորագույն կալվածատերը:

Երեխաների մահվան ողբերգական լուրը հաստատել է մեծահարուստի խոսնակը:

Աղբյուրը մանրամասնում է, որ սոսկալի հարձակումից մի քանի օր առաջ միլիարդատիրոջ երեխաներից մեկը՝ Ալման, Շրի Լանկայում հանգստից լուսանկար է հրապարակել: Հայտնի է, որ Պովլսենի բոլոր չորս երեխաները միասին են եղել, նրանցից միայն մեկին է հաջողվել փրկվել:

 

Just days before the devastating attacks, one of Povlsen's children, Alma, shared a snap of her three siblings Astrid, Agnes and Alfred, next to a pool. It is not yet known which of Povlsen's three children have died