Փարիզի Նոտր Դամ դե Պարի տաճարում հրդեհի վայրում աշխատող քրեագետները տվյալ պահին կարծում են, որ հրդեհի պատճառ կարող էր լինել «էլեկտրականության հետ կապված խնդիրը», գրում է Le Parisien-ը։
Պարբերականում չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչպիսի խնդիրը կարող էր հրդեհի հանգեցնել։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Նոտր Դամը կվերականգնեն հինգ տարվա ընթացքում։