Արքայազն Ուիլիամը պատրաստում է անցել Մեծ Բրիտանիայի գաղտնի ծառայություններում

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամն ավարտել է բրիտանական գաղտնի ծառայություններում, Կառավարական կապի կենտրոնում և բրիտանական МI-6, МI-5 հետախուզություններում 3 շաբաթ տևած պատրաստումները, հաղորդում է CNN-ը:

Հաղորդման համաձայն՝ մարզումների առաջին շաբաթվա ընթացքում արքայազնը ծանոթացել է МI-6 արտաքին հետախուզության ծառայությունների աշխատանքին, իսկ երկրորդ շաբաթն անցկացրել է MI-6 հետախուզությունում, որտեղ դուքսն ուսումնասիրել է ազգային անվտանգության պաշտպանության, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարի մեթոդները:

Պատրաստման երրորդ շաբաթն արքայազնն անց է կացրել Կառավարական կապի բրիտանական կենտրոնում (GCHQ), որը պատասխանատու է երկրի զինված ուժերի և կառավարության տեղեկատվական անվտանգության և ռադիոէլեկտրոնային հետախուզության իրականացման համար:

«Մեր անվտանգության և հետախուզության ծառայություններում անցկացրած ժամանակն ու մեր ազգային անվտանգության համար այդ կենսական նշանակության ներդրումն ըմբռնելն ինձ համար իսկապես ուսանելի փորձ էր»,- ասել է արքայազն Ուիլիամը:

Կառավարական կապի բրիտանական կենտրոնի՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ղեկավարն իր հերթին հայտնել է արքայազնի «բացառիկ աշխատասիրության և փութաջանության» մասին: