Թրամփի սխալից հետո Apple-ի ղեկավարը Twitter-ում փոխել է ազգանունը

Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկը Twitter-ում փոխել է իր ազգանունն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան սխալմամբ Թիմ Էփլ է անվանել։

Նա խմբագրել է Twitter-ի իր էջը՝ իսկական ազգանունը փոխարինելով կորպորացիայի խորհրդանիշը պատկերող նշանով՝ կծած խնձորով։

Թրամփը նրան դիմելիս, կարծես թե, մոռացել է անունը. «Ինձ դուր են գալիս Թիմի նման մարդիկ: Դուք քո կարողություններն ամբողջովին ներդնում ես երկրի համար: Մենք իսկապես գնահատում ենք դա, Թիմ Էփլ»:

Սկզբում ներկաները կարծել են, թե Թրամփը պարզապես սխալվել է և ուզում է շարունակել Apple-ի վերաբերյալ առաջարկը, բայց ոչ: Նա Կուկին Էփլ է անվանել և շարունակել խոսքը: