Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր կուսակցության կին առաջնորդին՝ իրեն վիրավորելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներին՝ իրեն վիրավորելու համար, այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նշվում է, որ Աքշեներն օրերս Դենիզլի քաղաքում նախընտրական քարոզչության շրջանակում ունեցած ելույթում հեգնել էր նախագահ Էրդողանի այն արտահայտությունը, որով նա քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ընտրողներին «ահաբեկիչներ» էր անվանել:

«Ինչպե՞ս եք տուն հաց տանելուց բացի ուրիշ մտահոգություն չունեցող «ահաբեկիչներ» ջան», – ասել էր Աքշեները:

Նախօրեին արդեն Էրդողանը հայտարարել է, որ համապատասխան կարգադրություններ է տվել իր փաստաբաններին՝ Աքշեների դեմ հայց ներկայացնելու համար:

«Ասում են, թե ես «ահաբեկիչ» եմ անվանել Ժողովրդադեմոկրատական կուսակցությանը ձայն տվող քրդերին: Երեկ էլ Դենիզլիում տիկին Մերալն առանց ամաչելու կրկնեց այդ սուտը: Ամաչի՛ր», – ասել է Էրդողանը՝ շեշտելով, որ ինքն ահաբեկիչ է անվանել ոչ թե ընտրողներին, այլ քրդամետ կուսակցության ղեկավարներին:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/08/erdogan-aksener/2942446