Washington Post-ը պատմել է Թրամփի վկայականի որոնումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Նյու Յորքի ռազմական ակադեմիայում սովորելու վկայականը թաքցվել է, և դրա գտնվելու վայրը մինչև հիմա անհայտ է՝ գրում է The Washington Post-ը՝ հղում կատարելով Նյու Յորքի ռազմական ակադեմիայի տնօրեն Էվան Ջոնսի և այլ շրջանավարտների խոսքերին։

2011թ․ Նյու Յորքի ռազմական ակադեմիայի տնօրեն Էվան Ջոնսին խնդրել են գտնել Թրամփի վկայականը և հանձնել նրա ընկերներին։ Համալսարանի աշխատակից Ջեֆրի Քովերդեյլին դիմել են «հարուստ շրջանավարտներ», որոնք Թրամփի ընկերներն են եղել։

Ջեֆրի Քովերդեյլը հաստատեց, որ ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամները ի սկզբանե ցանկանում էին, որ Ջոնսը հանձնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվանշանները, սակայն նշեց, որ նա հրաժարվել է այդ գաղափարից։ «Ես դրանք տեղափոխել եմ համալսարանի այլ հատված, որտեղից դրանք չէին կարող հրապարակվել։ Դա միակ անգամն է, որ ես տեղափոխել եմ շրջանավարտների թվանշանները»,- ասել է նա։

Շրջանավարտ Ռիչարդ Պեցուլոյի խոսքով՝ 2011թ․ Քովերդեյլը որոշել է ապահովել Թրամփի վկայականի պաշտպանությունն ու գաղտնիությունը, որպեսզի աշխատակազմից ոչ մեկը դրան հասաելիություն չունենա։

Քովերդեյլը հրատարակչությանը չի ասել,թե որտեղ է թաքցրել Թրամփի թվանշանները և անվանել այն մարդկանց, որոնք իրեն հրամայել են հեռացնել դրանք ուսումնական փաստաթղթերից։

Անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը Կոնգրեսում հայտարարել է, որ Թրամփը իրեն հրամայել է սպառնալ կրթական հաստատությանը, որ արդյունքում իր թվանշանները չհրապարակվեն։