Թրամփի թվիթների վրա սովորել են վաստակել

Ամերիկացի ֆինանսիստ Ֆիլիպ Վերլեջերը նոր ռազմավարություն է մշակել, որը թույլ կտա նրա PKVerlrger խորհրդատվական ընկերության հաճախորդներին գումար վաստակել նավթի գների և նավթային ընկերությունների գնանշումների միջոցով, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով ընկերության զեկույցը: Մեխանիզմը հիմնված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-ում արված գրառումների վրա:

Վերլեջերը վերլուծել է Թրամփի վերջին ամիսների վարքագիծը և եզրահանգել, որ ԱՄՆ նախագահը միշտ ձգտում է միջամտել նավթի շուկայում առկա իրավիճակին՝ գներն իջեցնելու նպատակով: Նա սովորաբար դա անում է Twitter-ի գրառումների միջոցով: Օրինակ, նավթի գների վերջին փլուզումը հաջորդել էր Թրամփի «չափազանց բարձր» գների վերաբերյալ գրառմանը:

Դրանից հետևում է, որ սպեկուլյատորներն ու ներդրողները պետք է խաղան նավթի գների և նավթային ընկերությունների բաժնետոմսերի դեմ. վառելիքի արժեթղթերը վաճառեն գների անկման ակնկալիքով: Նա այս սկզբունքն անվանել ՝է «Թրամփի կոլ-օպցիոն», XX դարի վերջում գոյություն ունեցող «Գրինսպենի փութ-օպցիոն»-ի նմանությամբ:

«Գրինսպենի փութ-օպցիոնը» հիմնված էր այն այն բանի վրա, որ Ալան Գրինսպենը և նրա ղեկավարած Դաշնային պահուստային համակարգը անհրաժեշտ պահին ձեռնարկում էին բոլոր միջոցներն ամերիկյան տնտեսությանն աջակցելու համար, հիմնականում ԴՊՀ-ի բազային տոկոսադրույքը բարձրացնելու հաշվին: Սա ընկերություններին թույլ էր տալիս ավելի էժան վարկեր վերցնել, ավելացնել ներդրումները և ապագա շահույթը, որը բարենպաստ ազդեցություն կունենար նրանց բաժնետոմսերի արժեքի վրա: Ներդրողների համար դա նշանակում էր այդ բաժնետոմսերը գնելու հնարավորություն՝ դրանց արժեքի հետագա աճի հույսով: