Պուտինն ամենավտանգավոր մարդն է աշխարհում․ ամերիկացի ծովակալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մոլորակի ամենավտանգավոր մարդն է»։ Fox Business News-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է ամերիկացի ծովակալ, շտաբի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ Մայք Մալենը։

Մալենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է պահպանի զգոնությունը և ուշադրություն ցուցաբերի՝ Եվրոպայում Պուտինի մարտավարական միջուկային սպառազինությունների հետ կապված։ Նրա խոսքով՝ դա բարձրացնում է հավանականությունը, որ բոլորը կսկսեն այդպիսի զենք օգտագործել։

«Կարծում եմ՝ նախագահ Պուտինը մոլորակի վրա ամենավատ մարդն է»,-ասել է նա՝ մեկնաբանելով Պուտինի չարագուշակ կանխատեսումն այն մասին, որ ռուսական նոր հրթիռները դեպի Ամերիկա կուղղվեն, եթե ԱՄՆ-ն իր հրթիռները Եվրոպայի կողմ շրջի։

«Կարծում եմ՝ Պուտինը միանգամայն լրջորեն է խոսում այն մասին, ինչ նա առաջարկում է անել»,-հավելել է Մալենը։