Կալիֆոռնիայի որոշ հատվածներում ավերիչ հրդեհների պատճառով դպրոցներում ու բուհերում դասերը դադարեցվել են

Կալիֆոռնիայում հրդեհների ծխի պատճառով դադարեցվել են դասերը Սան Ֆրանցիսկո, Օքլենդ քաղաքների ու Սան Ֆրանցիսկոյի ծոցափի այլ բնակավայրերի դպրոցներում: Այդ մասին փոխանցում է NBC հեռուստաընկերությունը:

Պարապմունքներն ընդհատվել են նաև Սան Ֆրանցիսկոյի, Սան Խոսեի և Սանտա Կլարայի քաղաքների համալսարաններում, ինչպես նաև Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանում: Բուհերը չեն գործի մինչև նոյեմբերի 19-ը: