«Հայկական ոճով հեղափոխության ժամանակն է». Սերժ Թանկյանը քննադատել է Թրամփին

Հայտնի SOAD ռոք խմբի մենակատարը քննադատել է ԱՄՆ նախագահի միգրացիոն քաղաքականությունն ու ակնարկել է Ամերիկայում «թավշյա հեղափոխություն» իրականացնելու անհրաժեշտության մասին։

Հայտնի System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը քննադատել է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը։ Երգիչն Instagram-ի իր էջում հրապարակել է Time ամսագրի շապիկի լուսանկարը, որին պատկերված են Թրամփն ու հոնդուրասցի արտասվող աղջնակը։

ԱՄՆ-ի միգրացիոն իշխանությունները փոքրիկին խլել են ծնողներից Մեքսիկայի սահմանը հատելիս։

«Երբեմն նկարը շատ բանի մասին է խոսում։ ԱՄՆ-ն լիակատար անկման մեջ է։ Հայկական ոճով հեղափոխության ժամանակը եկել է, այնպես չէ՞», — գրել է Թանկյանը` ակնարկելով Հայաստանի «թավշյա հեղափոխությունը»։

Հիշեցնենք, որ SOAD-ի մենակատարն այդ օրերին Երևան էր եկել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am