Հայկական կողմի խաղաքարտը բանակցություններում ժողովրդավարությունն է, Ադրբեջանինը` գումարները:
Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացները կուժեղացնեն բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ակնհայտ է, որ այն ժողովրդավարական բարեփոխումները, որոնք տեղի են ունենում երկու հայկական պետություններում, չեն կարող չամրապնդել հայկական պետությունների դիրքերը միջազգային ասպարեզում և չեն կարող բանակցություններն ավելի արդյունավետ չդարձնել»,- ասաց Քոչարյանը:
Նա նաև նշեց, որ ի հակադրություն հայկական կողմի` Ադրբեջանի խաղաքարտը միջազգային ասպարեզում այդ երկրից դուրս եկող գումարներն են:
Աղբյուրը՝ armeniasputnik.am